Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում արագացրել են կորոնավիրուսի դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները

Չինաստանում արագացրել են կորոնավիրուսի դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի դեղամիջոցների հսկողության պետական վարչության փոխղեկավար Չեն Շիֆեյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ տեղի գիտնականներն ընդհանուր առմամբ ավարտել են այդ պատրաստուկների գիտական հետազոտությունը դրանց արդյունավետության ստուգման առումով: Նշվում Է, որ Չինաստանի իշխանությունները նաեւ արագացված ռեժիմով դիտարկում են դրանց վաճառքը թույլատրելու հնարավորությունը:
Դեղամիջոցների անվանումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայում չկա:
Ավելի վաղ ՉԺՀ-ի գիտության եւ տեխնիկայի փոխնախարար Սյույ Նանպինը հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները երկրում կսկսվեն ոչ շուտ, քան ընթացիկ տարվա ապրիլի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]