Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախագահ Հասան Ռոհանին քվեարկեց Իրանի խորհրդարանական ընտրություններում

Նախագահ Հասան Ռոհանին քվեարկեց Իրանի խորհրդարանական ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել Է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, ոստիկանությունը հայտնում Է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մեր ստացած հաշվետվությունների համաձայն, երկրի ընտրական տեղամասերից շատերում երկար հերթեր են առաջացել»,-Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմիի խոսքը մեջբերել Է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Ավելի վաղ ընտրություններում քվեարկել Է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, նշելով, որ ցանկացած իրանցի, ում համար կարեւոր են երկրի ազգային շահերը, կմասնակցի ընտրական գործընթացին:
Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն ընթանում են Իրանի համար բարդ իրավիճակում, երբ սաստկանում Է ԱՄՆ-ի գործադրվող տնտեսական ճնշումը, եւ, փորձագետների կարծիքով, կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը՝ ռեֆոմիստնե՞րը, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները եւ ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե պահպանողականները եւ կառավարության քաղաքականության հակառակորդները:
290 պատգամավորական տեղերի համար պայքարում Է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածություններն ավելի վաղ հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից, որն ստուգում Է հավակնորդների համապատասխանությունը նորմերին:
Բացի այդ, զուգահեռաբար ընթանում են Փորձագետների խորհրդի միջանկյալ ընտրությունները, մարմին, որն օժտված Է Իրանի գերագույն ղեկավարին ընտրելու իրավունքով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]