Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Covid-19-ով վարակվածների թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս գերազանցել Է 1,25 հազարը

Covid-19-ով վարակվածների թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս գերազանցել Է 1,25 հազարը


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել Է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել Է հիվանդության 102 նոր դեպք: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս ավելացել Է մեկով եւ կազմել 11: Երեք մարդ մահացել Է Ճապոնիայում, մահվան ելքով երկուական դեպք Է գրանցվել Հոնկոնգում եւ Իրանում, մեկական՝ Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում:
Առավել շատ հիվանդներ (700-ից ավելի) հայտնաբերվել են Ճապոնիայի տարածքում, նրանցից ավելի քան 600-ը Յոկոհամայում կարանտինի կանգնած Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են ու անձնակազմի անդամները:
Փետրվարի 21-ի առավոտյան Հարավային Կորեան հայտնել Է Covid-19-ով վարակման 52 նոր դեպքի մասին, հիվանդների ընդհանուր թիվը երկրում հասել Է 156-ի:
Սինգապուրում գրանցվել Է 85 հիվանդ, Հոնկոնգում՝ 69, Թաիլանդում՝ 35, Տայվանում՝ 24, Մալայզիայում՝ 22, Ավստրալիայում՝ 17, Գերմանիայում եւ Վիետնամում՝ 16-ական, ԱՄՆ-ում՝ 15, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում՝ տասը, հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Իտալիայում, Իրանում, Ռուսաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Նեպալում, Շրի-Լանկայում եւ Շվեդիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]