Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է.Նիկոլ Փաշինյան

Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է.Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2019 թվականի արդյունքներով մշակող արդյունաբերությունը, աճելով 12 տոկոսով, 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1 տոկոս կշիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում: ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2 տոկոս, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է: Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22 տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»,-նշել է ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]