1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշխարհում  

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշխարհում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի «Տարվա լավագույն ծանրորդ» մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` IWF-ի` միջազգային ֆեդերացիայի քվեարկության արդյունքում Մարտիրոսյանը հավաքել է 5 514 ձայն: Առաջին տեղում աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է` 17 084 ձայնով:

2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]