Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պետգնումներում ՓՄՁ-ների ներգրավումից մինչև թափանցիկության բարձրացում. ԱԺ-ն լսումներ է անցկացնում

Պետգնումներում ՓՄՁ-ների ներգրավումից մինչև թափանցիկության բարձրացում. ԱԺ-ն 
լսումներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը կարևորում է պետական գնումների համակարգում ՓՄՁ-ների հետաքրքրության աճը, բողոքարկման համակարգի կատարելագործումն ու հաշվետվողականության բարձրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հանձնաժողովի կողմից կազմակերպված «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Կանաչ գնումները ԵՄ երկրների և տարբեր համաձայնագրերով կարևորվում են: Մեր օրենսդրությունն էլ, կարծես թե, դրա մասին խոսում է, օրինակ՝ որոշակիորեն անդրադառնում է պետական գնումներով էներգաարդյունավետության ապահովմանը, այնուամենայնիվ, այդ համալիր փաթեթները չկան»,-ասաց Մանուկյանը:

Նա նշեց՝ պետք է նաև ապահովեն ավելի լավ մրցակցային միջավայր, պետք է նպաստեն, որ համակարգն ավելի գրավիչ դառնա: Պատգամավորը կարևորեց նաև  բողոքարկման համակարգի կատարելագործումը: «Ես անձամբ մոնիտորինգ եմ արել, տեսել եմ, որ համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում, թե որն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»,-ասաց նա:

Մանուկյանը կարևորեց նաև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: «Այս մասով բավականաչափ մեծ աշխատանք կա, ամեն ինչ ավտոմատացնելու գայթակղությունը մեծ է, բայց տվյալների մուտքագրման որակը, իմ կարծիքով, դեռևս մնում է խնդրահարույց»,-ասաց Մանուկյանն ու նշեց՝ քննարկմանն այդ հարցադրումներին ևս կանդրադառնան:

Պատգամավորը նաև նկատեց՝ ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա: Նա կարևորեց այս ուղղությամբ տարվող քայլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]