Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի 
մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են: Հանդիսանալով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ նա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխա­վոր դիրիժոր լինելուց բացի, ղեկավարել է նաև մի շարք համբավավոր նվագա­խմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական, Մոսկվայի Մեծ թատրոնի, Մարիինյան թատրոնի և այլ նվագախմբեր։

Անկեղծորեն ցավակցում եմ անվանի դիրիժորի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է նախագահի ուղերձում։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ