1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարավային Կորեան Covid-19-ի պատճառով երկու քաղաք հայտարարել Է «հատուկ ուշադրության գոտի»

Հարավային Կորեան Covid-19-ի պատճառով երկու քաղաք հայտարարել Է «հատուկ ուշադրության գոտի»
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան փետրվարի 21-ին Տեգու (2,4 միլիոն բնակիչ) եւ Չհոնդո (50 հազար բնակիչ) քաղաքները «հատուկ ուշադրության գոտիներ» Է հայտարարել Covid-19 նոր կորոնավիրուսով հիվանդության բռնկման կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի՝ հատուկ ուշադրության գոտիներ հայտարարելով Տեգուն եւ Չհոնդոն, որտեղ հիվանդության հաստատված դեպքերի թվի հանկարծակի աճ Է արձանագրվել»,- երկրի հայտարարել Է վարչապետ Չոն Սե Գյունը:
Փետրվարի 21-ին Սեուլը հայտնել Է Covid-19 կորոնավիրուսով հիվանդության 52 նոր դեպքի մասին, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 156-ի:
Նախօրյակին Հարավային Կորեայում հաստատվել Է կորոնավիրուսից առաջին մահը: Հիվանդության զոհ Է դարձել 19-ամյա մի պացիենտ Չհոնդո քաղաքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]