Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ընտրություններն ընթանում են Իրանի համար բարդ իրավիճակում, երբ սաստկանում Է ԱՄՆ-ի գործադրվող տնտեսական ճնշումը, եւ, փորձագետների կարծիքով, կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը՝ ռեֆոմիստնե՞րը, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները եւ ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե պահպանողականները եւ կառավարության քաղաքականության հակառակորդները: Նախապատվությունը տրվում Է վերջիններին: 290 պատգամավորական տեղերի համար պայքարում Է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածություններն ավելի վաղ հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից, որն ստուգում Է հավակնորդների համապատասխանությունը նորմերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]