Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացին այսօր 50 եվրոյով կարող է գնալ Հռոմ և հետ գալ. Փաշինյանը՝ տնտեսական հեղափոխության մասին

ՀՀ քաղաքացին այսօր 50 եվրոյով կարող է գնալ Հռոմ և հետ գալ. Փաշինյանը՝ տնտեսական հեղափոխության մասին
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության և մարդկանց լավ ապրելու վերաբերյալ իր պատկերացրած փիլիսոփայությունը:
«Ինչ կարող էր ՀՀ քաղաքացին 50 եվրոյով անել երեք տարի առաջ: Հիմա կարող է գնալ Հռոմ և հետ գալ: Դա նրա կյանքը փոխել է, թե ոչ: Կյանքի փոփոխության փիլիսոփայություն կա: Մարդու կյանքը պետք է փոխի ոչ թե կառավարությունը, այլ մարդու կյանքը պետք է փոխի հենց ինքը, բայց կառավարությունը պետք է դրա համար ստեղծի հնարավորություն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը քաղաքացիներին հորդորում է աշխատել և հաղթահարել սեփական աղքատությունը:
«Այսօր ՀՀ-ում աղքատության նպաստ ստացող 1000 ընտանիքի մենք ասում ենք՝ ձեր բոլոր սոցիալական նպաստը, ձեր վճարումները պահում ենք, բայց մենք ձեզ ուզում ենք աջակցել, որ դուք հաղթահարեք ձեր աղքատությունը: Մենք ձեզ համար առնում ենք խոշոր եղջերավոր անասուն, տալիս ենք այդ անասունի կերը, տալիս ենք փող, որպեսզի դուք զբաղվեք այդ կենանուն պահելով, վճարում ենք մասնագետի, որ այդ ընթացքում գա, ձեզ խորհուրդներ տա: Տալիս ենք ժամանակ՝ աշխատեք և հաղթահարեք ձեր աղքատությունը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո աճել են արտահանման ծավալները, սննդամթերքի գնանկում է տեղի ունենում, հազարավոր մարդիկ հեղափոխությունից հետո տուն են գնել, ճանապարհորդելու հնարավորություն ունեն, ինչը լավ ապրելու չափորոշիչ է:
2018թ. նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության մեկնարկը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am