Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել. Փաշինյան

Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող 
լինել. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինեն, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ժողովրդավարությունը Հայաստանում կասկածի տակ լինել չի կարող: 
«Սկզբունքորեն մենք միշտ ասել ենք, որ հակակշիռների ու փոխզսպումների իրական համակարգ ունենալը մեզ համար անխուսափելի օրակարգ է, որովհետև ես ուզում եմ մենք արձանագրենք, որ ժողովրդավարությունը մեզ համար կասկածի տակ լինել չի կարող: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա հստակ ասում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար որևէ արտերկրից ներմուծված երևույթ չէ: Դա մեր ժողովրդի արժեհամակարգի մասն է, և դրա համար մենք ունենք ապացույց: Մի ապացույցը 1988թ. ժողովրդավարական շարժումն է, որն առաջիններից էր ողջ սոցիալիստական ճամբարի հատվածում, երկրորդը 2018թ. հեղափոխությունն է, որն էլի աննախադեպ էր»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ևս վերահաստատել էր, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող:
«Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի, որովհետև այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է, որտեղ համակարգային կոռուպցիան ջախջախված է, և ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- նշել էր Փաշինյանը։




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ