Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԴ-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը. վարչապետ

ՍԴ-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման 
դեֆորմացմանը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրությունը շարունակում է դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ինքը հրաժարվում է միջամտել դատական իշխանության գործերին և հրահանգներ իջեցնել: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:  

«Այս  ընթացքում երևույթ տեսանք, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Մեկին բաց են թողում, հանրությունը շարունակում է մտածել, որ կառավարությունը գնում է կուլիսային պայմանավորվածությունների: Դա տեղի ունենում, որովհետև կա տոտալ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, որովհետև  Սահմանադրական դատարանն ուղղակի կամ անուղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը: Բոլորս գիտենք, ՍԴ-ն անկախ չի գործում, գործել է նախորդ կոռումպացված իշխանական բուրգի մեջ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, երբ դատարանն ինչ-որ բան որոշի՝ չսկսենք քննարկել, թե ինչ, որտեղ, ինչպես: Մենք դատարանի որոշումը պետք է ընդունենք որպես հիմնարար որոշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:  

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իշխանությունն այսօր ասում է՝ «եկեք ստեղծենք անկախ դատական համակարգ, որպեսզի նրա որոշումները ծանր ու թեթև չանենք»: «Այսօր գոյություն ունի այն ՍԴ-ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, որոնք ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանությանը: Այդ ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն: Սա հանրության շրջանում կառավարութան անգործություն է մեկնաբանվում: Այս առումով մենք պետք է կարողանանք այս խնդիրը լուծենք: 

Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, սակայն այն շարունակում է կախված լինել կոռուպցիոն համակարգից, դա ակնհայտ է և ապացուցվում է փաստերով: Հանրապետականի քաղաքական որոշմամբ որոշվել է, որ ի հեճուկս հանրության, ՍԴ-ն պետք է գործի հին տրամաբանությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]