Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Վարչապետը խոսեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու մասին

Վարչապետը խոսեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի 
հանձնաժողովին ներկայացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին: Վարչապետը նշեց, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել: Նա նշեց՝ միջազգային գործընկերները  զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում՝ գործող Սահմանադրական դատարանի ձևավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել:

«Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին: «Այս հարցը կքննարկենք եվրոպացի գործընկերների հետ»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հասկանալ, թե ինչպես են գալու Վենետիկի հանձնաժողովի հետ կախված խնդրին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ