1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գրքի հետ, գրքից անբաժան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գրքի հետ, գրքից անբաժան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքային գրադարանում տեղի ունցած ցերեկույթը յուրահատուկ ձեւաչաձով էր ու հետաքրքիր: Ներկա էին շրջվարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի, ինչպես նաեւ՝ կրթության ու սպորտի բաժինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, գրքասերներ: Գրադարանում ներկայացված էր Բերձորի արվեստի դպրոցի կերպարվեստի սաների «Արվեստը՝ գրքերում» խորագիրը կրող  ցուցադրությունը:  Գրադարանի տնօրեն Սոնյա Գեւորգյանը, ողջունելով ներկաներին, կարեւորեց գրքի դերը՝ որպես մշակույթ, արվեստի ուղեկից: Նշեց՝ մարդկությունը շատ վաղուց է առնչվում գրին ու գրքին, եւ դրանք մշտապես ուղեկցում են նրան: Այսօր էլ գիրքը մարդու մտերիմ բարեկամն է, հավատարիմ խորհրդատուն ու անբաժան ուղեկիցը։ Ինչքան էլ համակարգիչը գրավիչ լինի, միեւնույն է՝ գիրք չի դառնա: Ուստի կարեւորեց, որ դպրոցականներն օգտվում են գրադարանից, ընթերցում գրքեր: Գրքի հանդեպ մեր ժողովրդի սերը դարերի խորքից է գալիս, որ հայ գիրքը նույնպես անցել է բազում արհավիրքների միջով: Կարեւորեց նաեւ գրադարանների եւ գրադարանավարների դերը, որ ընթերցողին կապեն գրքին, մեծանա նրանց թիվը: Շնորհակալություն հայտնեց Բերձորի արվեստի դպրոցի (տնօրեն՝ Ա. Սուջոյան) կերպարվեստի բաժնի ուսուցչուհի Տաթեւ Բաբայանին, ով մեծ սիրով է արձագանքել, իր սաների հետ աշխատել, եւ միասին նշեցին Գրքի օրը: 

Կերպարվեստի բաժնի սաների գործերը գիրք էին խորհրդանշում՝ բոլորն էլ հայ միջնադարյան մանրանկարչության օրինակներով: Ցուցադրությունը դիտելուց հետո կայացավ Վարդգես Պետրոսյանի գործերի քննարկում: Քննարկվեց հատկապես ճանաչված գրողի «Ապրած եւ չապրած տարիներ» վիպակը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]