Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ կենսառեսուրսների ողջամիտ 
օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կայուն զարգացման մեխանիզմների եւ սկզբունքների ներդրումը շատ կարեւոր է սահմանափակ բնական ռեսուրսներ ունցող պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի համար:

Պետությունը տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար պետք է մշակի ու արդյունավետ կիրառի համարժեք իրավական գործիքներ, որոնք պետք է ուղղված լինեն բնական ռեսուրսների գերշահագործում թույլ չտալու եւ սերունդների համար արժանապատիվ ապագա ապահովելու խնդիրների լուծմանը:  Դրա համար կարեւոր է տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական բաղադրիչների համաչափ զարգացումը՝ առանց դրանցից որեւէ մեկի գերակայության: Այդ ճանապարհին դժվար լուծվող հարց է դառնում տնտեսության զարգացման ապահովումն առանց  բնական ռեսուրսների գերշահագործման: Բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման սկզբունքը գրված է նաեւ հանրապետության գլխավոր օրենքում՝ Սահմանադրությունում: Բնությունից վերցվող ռեսուրսների գերշահագործումը եւ ապօրինի օգտագործումը կանխելու, հնարավորության դեպքում նաեւ վերականգնելու համար,  այս տարիների ընթացքում հանրապետությունում ձեւավորվել էր համապատասխան օրենսդրական դաշտ: Նորանկախ Հայաստանում իրավական կարգավորումները միտված էին անկում  ապրած տնտեսության՝ հնարավորինս արագ վերկանգնման առաջնային խնդրի լուծմանը: Սա էր պատճառը, որ իրավական նորմերով բավականին մեղմ դրույթներ էին սահմանված բնական ռեսուրսների օգտագործման, մասնավորապես՝ տնտեսության առաջատար ճյուղ համարվող հանքարդյունաբերության ոլորտների համար: Համամարդկային նոր մարտահրավերները  թելադրում են նոր պահանջներ, որոնք բխում են առաջին հերթին պետությունների  շահերից,  եւ կենսունակ կլինեն ու կգոյատեւեն այն ժողովուրդները, որոնք կկարողանան արագ ու համարժեք արձագանքել արդի մարտահրավերներին:

Ասվածի տրամաբանության մեջ են պետության  հռչակած նոր առաջնահերթությունները եւ դրանք  ապահովող օրենսդրական բարեփոխումները: Շրջակա միջավայրի նախարարությունը վարվող քաղաքականության համատեքստում ձեռնարկել է  ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հիմնարար քայլ»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am