Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկախ Արցախի ուղին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկախ Արցախի ուղին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Արցախի խնդրին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մասնավորապես նշել է. «1920 թ. դեկտեմբերին, երբ Ադրբեջանը հայտարարել էր, որ հրաժարվում է Արցախի հողերից՝ ասելով, որ դրանք պատկանում են եղբայրական Հայաստանին, Հայաստանը կես տարուց՝ միայն հունիսին է հաստատում դա: Այսինքն, եղել է  Հայաստանին այդ միացումը նաեւ իրավական փաստաթղթերով: Դրանից հետո եղավ ոչ իրավական, ոչ միջազգային իրավունքի համապատասխան, ոչ պետական օրենքներով Խորհրդային Ռուսաստանի կուսակցական մարմնի կողմից ընդունված որոշում: Ինչքան էլ ասենք, որ վերջինս իրավական չէ, այն աշխատել է: Արցախից մնաց իր տարածքների 1/3-ը, ամբողջովին պոկվեցին Շահումյանը, Գարդմանքը եւ այլն: Արցախը դարձավ նման կտրտված սահմաններով տարածք, ինչպիսին չի ունեցել Խորհրդային Միության ոչ մի սուբյեկտ: Նույնիսկ այդ սահմաններով, փաստ է, հայ ժողովուրդն Արցախում ինքնորոշվել է, ստացել  կարգավիճակ: Այն ուղղակի ընդգրկվել է Ադրբեջանի կազմում: Իսկ երբ Խորհրդային Միությունը փլուզվել է, այդ կազմից դուրս գալու իրավունքից օգտվել է նաեւ արցախահայությունը՝ ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3-ի օրենքով, որով հնարավորություն էր տրվել միութենական հանրապետություններին դուրս գալու նրա կազմից: Այդ օրենքի 3-րդ կետով ասվում է, որ եթե հանրապետությունը դուրս է գալիս Խորհրդային Միությունից, ապա ժամանակին իր կազմի մեջ մտցված ինքնավար սուբյեկտը, մինչեւ անգամ տարածքը, որտեղ ապրում են ոչ թե տիտուլային ազգերի մարդիկ, այլ մյուս ժողովուրդները, նրանք նույնպես կարող են դուրս գալ նույն օրենքով»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ