Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է

Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարված Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է։ Հնարավոր է, որ փետրվարի 21-ի առավոտյան սպառողների ջրամատակարարումը կվերսկսվի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Ինչպես հենց նոր տեղեկացրեց «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանը, ավարտվել է մնացորդային ջրի հեռացումը այս խոշոր, շուրջ 40 կմ երկարություն ունեցող խողովակաշարից և սկսվել են վերանորոգման աշխատանքները:

Վթարը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրից քիչ հեռու՝ ձորում: Ջրատարի երկու խողովակներ, թերևս հողի սողքի պատճառով, իրարից հեռացել են 5-6 սմ, որով պայմանավորված ջուրն ուժեղ շիթով դուրս է մղվել ու շուրջբոլոր հողը քանդել:

Նախատեսվում է աշխատել նաև գիշերը՝ լուսարձակների լույսով՝ վերանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար: Սակայն ևս մի քանի ժամ կպահանջվի խողովակաշարը նորից ջրով լցնելու ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելու համար: Այնուամենայնիվ, «Էրեբունիում» աշխատում են այն հաշվով, որ վաղն առավոտյան վերսկսեն սպառողների ջրամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]