Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում ներկայացվել են ստորերկրյա ջրերի կառավարման էլեկտրոնային գործիքներ

Երևանում ներկայացվել են ստորերկրյա ջրերի կառավարման էլեկտրոնային գործիքներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 20-ին տեղի ունեցած «Առցանց հարթակներ և խելացի մոտեցումներ» խորագրով միջոցառման ներկայացվել են մի շարք էլեկտրոնային գործիքներ՝ մշակված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամից, այդ  էլեկտրոնային գործիքները կնպաստեն տեղական և ազգային մակարդակներում ստորերկրյա ջրային ռեսուրսների առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը։ »Գործիքները նախատեսված են տարաբնույթ խնդիրների լուծման համար։ 

  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ջրօգտագործողներին տրամադրվող թույլտվությունների գործընթացը կդառնա առավել դյուրին և արդյունավետ։
  • Վեդի քաղաքի բնակիչներն այսուհետ կկարողանան գնահատել ջրի հետ կապված ծառայությունների մատուցումը, անհրաժեշտության դեպքում բողոքել և առաջարակություն ներկայացնել ծառայություն մատուցողներին։
  • Արմավիր ջրօգտագործողների ընկերության հարթակը նպաստում է ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը՝ ջրօգտագործողներին հնարավորություն տալով հաշվարկել ոռոգման համար իրենց անհրաժեշտ ջրաքանակը և տեղեկատվություն ստանալ ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ։
  • Մշակվել է հեռախոսային հավելված, որը ցույց է տալիս մոտակա ցայտաղբյուրի ճշգրիտ վայրը և հեռավորությունը։
  • Որպես թափանցիկ էլեկտրոնային կառավարման միջոց՝ ծրագրի գործընկեր 10 համայնքներն կիրառում են համակարգչային հեռախոսային գործիքը, որը արձագանքման և վերհասկման մեխանիզմ է ջրօգտագործողների համար։ 

Այս էլեկտրոնային հարթակները և գործիքները հնարավոր է դարձել ստեղծել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նպատակն է՝ նպաստել  Արարատի և Արմավիրի համայնքներին մշտապես դիտակետում պահել ստորերկրյա ջրերի նվազման խնդիրը և ապահովել ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարումը։ 

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար: 

Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]