1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կորոնավիրուսի բռնկումը խաղերի եւ այլ հավելվածների ներբեռնման պոռթկում Է առաջացրել ՉԺՀ-ում

Կորոնավիրուսի բռնկումը խաղերի եւ այլ հավելվածների ներբեռնման պոռթկում Է առաջացրել ՉԺՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի բռնկման սկսվելուց հետո Չինաստանում սմարթֆոնների օգտատերերը ռեկորդային քանակությամբ խաղեր եւ այլ հավելվածներ են ներբեռնել: Այդ մասին գրում Է Financial Times-ը՝ վկայակոչելով AppAnnie-ի վերլուծաբանների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 2-ից սկսված շաբաթվա ընթացքում Չինաստանի Apple Store խանութում ներբեռնել են 222 միլիոնից ավելի հավելվածներ: Ներբեռնված հավելվածների միջին թիվը փետրվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ աճել Է 40 տոկոսով՝ ամբողջ 2019 թվականի միջին ցուցանիշի համեմատությամբ: Երկու ժամանակաշրջանները համընկնում են նոր տիպի կորոնավիրուսի հարուցած վիրուսային վարակի համաճարակի տարածման արագանելու հետ: «Այս տարի ներբեռնումների թվաքանակը շարունակել Է աճել այն բանից հետո, երբ ավարտվեցին հանգստյան օրերը Լուսնային օրացույցով Նոր տարվա կապակցությամբ»,-նշում են AppAnnie-ի վերլուծաբանները: Սովորաբար այդ ցուցանիշն սկսում Է կտրուկ նվազել, երբ ավարտվում են տոները: Միաժամանակ փորձագետները փետրվարին ուսուցանող հավելվածների ներբեռնումների նշանակալի աճ են գրանցել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Կրթական հաստատությունները Չինաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում փակ են մնում, եւ քիչ հավանական Է, որ պարապմունքները վերսկսվեն առաջիկա շաբաթներին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]