Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նաթանյահուն հայտարարել Է Արեւելյան Երուսաղեմում 2,2 հազար միավոր բնակարան կառուցելու պլանների մասին

Նաթանյահուն հայտարարել Է Արեւելյան Երուսաղեմում 2,2 հազար միավոր բնակարան կառուցելու պլանների մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 20-ին հրապարակել Է Արեւելյան Երուսաղեմի Խար-Խոմա հրեական բնակավայրում 2,2 հազար բնակարան եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տների կառուցման պլանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր ես հայտարարում եմ Խար-Խոմայի շրջանում նոր թաղամասի ստեղծման մասին, որտեղ մենք կկառուցենք 2,2 հազար բնակելի միավոր: Դա բնակչությունը կավելացնի մոտավորապես 12 հազարով: Իսկ Խար-Խոմայի բնակչությունը կհասնի 50 հազար մարդու, ինչպես միջին չափերի քաղաքն Է Իսրայելում»,-վարչապետի խոսքը մեջբերել Է նրա դիվանատունը:
The Jerusalem Post թերթը նշում Է, որ Նաթանյահուի հայտարարությունը հնչել Է այն բանից ընդամենը երկու օր անց, երբ Է «Շալոմ ախշավ» («Խաղաղություն այժմ») իրավապաշտպան կազմակերպությունը, որը մասնագիտանում Է Իսրայելի բնակեցման գործունեության մոնիթորինգում, հայտնել Է, որ Իսրայելը Արեւելյան Երուսաղեմի «Ատարոտ» օդանավակայանի տարածքում ձեռնամուխ Է եղել 9 հազար բնակարանով եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տներով նոր բնակավայրի նախնական պլանավորմանը:
Եթե ծրագիրն իրականացվի, Արեւելյան Երուսաղեմում «կհայտնվի առաջին բնակավայրը՝ կառուցված 1997 թվականից հետո, երբ Նաթանյահույի կառավարությունը (որը նույնպես կաբինետը գլխավորում Էր 1996-ից 1999 թվականն ընկած ժամանակաշրջանում) հիմնադրեց Խար-Խոմա բնակավայրը»,-նշվում Է իրավապաշտպանների հայտարարության մեջ: Կազմակերպությունում Իսրայելի իշխանությունների այդ քայլը բնութագրել են որպես «երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության կարգավորման հեռնակնկարներին եւս մեկ մահացու հարված հասցնելու մտադրություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]