Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում շինությունների օտարումների հետ կապված աղմկահարույց բացահայտումներ են սպասվում

Գեղարքունիքի մարզում շինությունների օտարումների հետ կապված աղմկահարույց 
բացահայտումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզում ապօրինի հողօգտագործման դեպքեր են հայտնաբերվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ունեցել ենք դեպքեր, երբ հողերը գրանցված չեն եղել, պայմանագրերը բացակայել են: Գեղամասար և Վարդենիս համայնքներում մոտ 1500 հա այդպիսի հող հայտնաբերեցինք: Դրանք փաստաթղթավորված չէին: Հիմա իրավական փուլում ենք, պայմանագրեր ենք կնքում»,-ասաց նա:

Մարզպետը տեղեկացրեց, որ պետական շենքերի, շինությունների օտարումների հետ կապված ներկայում բազա են հավաքում: Նրա կարծիքով, այդտեղ էլ աղմկահարույց բացահայտումներ կլինեն:

«Ինչպես գիտեք Սևանում կառուցվեց նոր հիվանդանոց: 2015 թվականին կառավարությունը որոշում ընդունեց այն մասին, որ նոր հիվանդանոցի կառուցման պարագայում, հին շենքը պետք է հանձնվի պետգույքին: Այնտեղ նշվել է, որ այդ հին շենքը 3400 քմ է: Հիմա նոր շենքը կառուցվեց և երբ պետք է հին շենքը հանձնեինք, պարզվեց, որ այն 6 800 քմ է: Հիմա հարց, ոմանք մեկ հարկը մոռացե՞լ են, թե դիտավորյալ կառավարության որոշման մեջ գրվել է 3 հազար 400 քմ: Այդպես բազմաթիվ դեպքեր կան, և պետք է հասկանանք, թե դրանց ո՞ր մասն է օբյեկտիվ և որ մասը սուբյեկտիվ»,-ասաց նա: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]