Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով

Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում փետրվարի 20-ին շրջանառության մեջ Է դրվել սինթետիկ պոլիմերներից նոր թղթադրամ՝ 20 ֆունտ (25,9 դոլար) անվանական արժեքով, որի վրա պատկերված Է բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թյոռները (1775 – 1851 թվականներ): Այն փոխարինել Է անգլիացի տնտեսագետ եւ հրապարակախոս Ադամ Սմիթի պատկերով թղթադրամին, հայտնել Է Անգլիայի բանկը, որը կատարում Է Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի գործառույթները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր թղթադրամը դարձել Է երրորդը, որը Միացյալ Թագավորությունում պատրաստվել Է դիմացկուն պոլիմերներից, 5-ֆունտանոց (2016 թվական)՝ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965 թվականներ) դիմանկարով, եւ 10-ֆունտանոց (2017 թվական)՝ գրող Ջեյն Օսթինի (1775 – 1817 թվականներ) պատկերով թղթադրամներից հետո: «Պոլիմերներից 20-ֆունտանոց թղթադրամի պատրաստումը կարեւոր քայլ առաջ Է դրամանիշների կեղծման դեմ պայքարում»,- հայտարարել Է Անգլիայի բանկի գլխավոր գանձապահ Սառա Ջոնը: Այժմ շարունակում Է շրջանառության մեջ գտնվել 20 ֆունտ անվանական արժեքով շուրջ 2 մլիարդ թղթադրամ՝ բամբակե հիմքով: Նոր դրամանիշը, կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն՝ ամենապաշտպանվածն Է Անգլիայի բանկի կողմից երբեւԷ թողարկված թղթադրամներից՝ երկգույն պոլիգրաֆիական նրբաթիթեղով եւ հոլոգրամով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]