Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ամունդի». վեց տարի Հայաստանում

«Ամունդի». վեց տարի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և հատկապես Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական «Ամունդի»-ին։ Այն աշխարհի ամենահաջողված ընկերություններից է, որն իր  ցուցանիշներով, ունեցած ակտիվներով և հաճախորդների քանակով է ցույց տվել իր հուսալիությունն ու թափանցիկ գործելաոճը:

«Ամունդի»-ն արդեն վեց տարի Հայաստանում է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու երկրում ներդրվող նորարարական համակարգն է այս ընկերությանը Հայաստան բերել: Արդյունքում, «Ամունդի»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ համատեղ 2013թ.-ին հիմնեց «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը:

« «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առայժմ զբաղվում է միայն կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Հայաստան գալու հիմնական պատճառը կուտակային կենսաթոշակային համակարգն էր, որը հետաքրքիր է և նորարարական: Հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է սոցիալական բաղադրիչ. այն Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս պլանավորել իրենց ապագա կենսաթոշակը ակտիվների կառավարման միջոցով: Իհարկե, 30 տարեկանում թվում է, թե վաղ է թոշակի մասին մտածելը, քանի որ առջևում դեռ շատ ժամանակ կա, բայց մենք կարող ենք տեսնել մի շարք բարդություններ այն երկրներում, որոնք ոչինչ չեն ձեռնարկել կենսաթոշակային խնդիրներին լուծում տալու համար: Այստեղից էլ կարելի է հետևություն անել. ավելի լավ է պլանավորել սեփական կենսաթոշակը: Բացի այդ, այս համակարգը Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս խնայել երկարաժամկետ: Եվ վերջապես համակարգը կենսաթոշակային ֆոնդերին թույլ է տալիս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում, իսկ երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելն ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»,- նշում է «Ամունդի» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:

 «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]