Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

National Interest-ը նշել Է մարդկությունը ոչնչացնելու ունակ ատոմային սուզանավերը

National Interest-ը նշել Է մարդկությունը ոչնչացնելու ունակ ատոմային սուզանավերը
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում գոյություն ունեն հինգ տիպի գործող կամ նախագծվող ատոմային սուզանավեր, որոնք ունակ են ոչնչացնելու մարդկությանը կամ նրան մոտեցնելու աշխարհի վերջին, գրել Է The National Interest-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկյան հանդեսը հիշեցնում Է, որ սառը պատերազմի թեժ շրջանում ամերիկյան Ohio տիպի սուզանավը կարող Էր «մի քաղաքի չափով մինչեւ 288 թիրախ ճառագայթաակտիվ մոխրի վերածել կես ժամից Էլ պակաս ժամանակում»: Մյուս ահեղ սուզանավը համարվում Է Columbia տիպի ամերիկյան հեռանկարային ատոմային սուզանավը, որի կառուցումը պետք Է սկսվի 2020 թվականին:
Այնուհետեւ հանդեսը հիշատակում Է 955Ա նախագծի «Բորեյ-Ա» ատոմային սուզանավը, որը ռուսական ամենացածրաձայն սուզանավն Է բալիստիկ հրթիռներով (Ռ-30 «Բուլավա-30»), 667ԲԴՌՄ նախագծի «Դելֆին» սուզանավը՝ հանդերձված Ռ-29ՌՄՈՒ2 «Սինեւա» բալիստիկ հրթիռներով, եւ 885Մ նախագծի «Յասեն-Մ» սուզանավը՝ «Կալիբր» համալիրի 3Մ-14 թեւավոր հրթիռներով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]