Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչները գոհ են Եվրոպայի առաջնության արդյունքներից  

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչները գոհ են Եվրոպայի առաջնության 
արդյունքներից

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյան, ամփոփեց Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքները:

«Մենք ունեցանք մեկ բրոնզե մեդալ` Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր, իսկ մյուս մարզիկներն էլ մասնակցեցին իրենց հնարավորությունների սահմաններում: Մարզիկներ ունեինք, որոնք առաջին անգամն են մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Հոգեբանորեն, սակայն, պատրաստ էինք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը: Վերջինիս խոսքով` Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Արսեն Հարությունյանը մասնագիտական աճ է գրանցել և հիմա ըմբիշն առավել քիչ միավորներ է տալիս մրցակիցներին:

Ընտրանու մարզիչ Էդգար Ենոքյանը փաստեց, որ ազատ ոճային ըմբիշները այս մրցաշարից հետո արդեն իսկ գիտակցում են, որ այլ մարզիկներից թույլ չեն և թիմային ոգի է ձևավորվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]