Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գերմանիայի նախագահը «բռնության ահաբեկչական ակտ» Է որակել Հանաուի իրադարձությունները

Գերմանիայի նախագահը «բռնության ահաբեկչական ակտ» Է որակել Հանաուի իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «բռնության ահաբեկչական ակտ» Է որակել Հանաու քաղաքում տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ երկրի իշխանությունները չեն թուլացնի Դաշնային Հանրապետությունում խաղաղ գոյակցության ապահովմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասված Է ողբերգության կապակցությամբ պետության ղեկավարի՝ փետրվարի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Ես սարսափով տեղեկացա Հանաուում բռնության ահաբեկչական ակտի մասին: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին»,-նշել Է Շտայնմայերը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով տուժածներին: Հանաուում կատարված սպանությունների պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել Է հինգշաբթի օրը պլանավորված այցը Գալլե քաղաք:

Ինչպես արդեն հաղորդվել Է, լույս փետրվարի 20-ի գիշերը Հանաուում հրաձիգի զոհ Է դարձել տասը մարդ, եւս մի քանիսը ծանր վերքեր են ստացել: Հայտնաբերվել Է նաեւ հանցագործի մարմինը: Չարագործը կրակ Է բացել նարգիելի երկու բարերում, ինչից հետո նստել Է ավտոմեքանա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակել:

Bild թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, հայտնել Է, որ Հանաու քաղաքում կրակ բացած տղամարդը գործել Է՝ ղեկավարվելով աջ ծայրահեղական դրդապատճառներով: Հրատարակության տեղեկատվությամբ՝ այդ եզրակացությանն են հանգել քննիչներն՝ ուսումնասիրելով գրավոր խոստովանության եւ տեսապարզաբանման բովանդակությունը, որը թողել Է կասկածյալը: Նրա ինքնությունը պարզված Է, թերթի տվյալներով՝ նա Գերմանիայի քաղաքացի Տոբիաս Ռ.-ն Է:

Նրա գրառման մեջ ասվում Է, որ «որոշակի ժողովուրդներ, որոնց արտաքսումը Գերմանիայից այլեւս հնարավոր չի թվում, պետք Է ոչնչացվեն»: Ոստիկանությունը ժամանակավորապես ձերբակալել Է կասկածյալի հորը: Bild-ի տեղեկատվությամբ՝ հրաձիգի ավտոմոբիլում հայտնաբերվել Է ռազմամթերք: Կասկածյալը որսորդական տոմս Է ունեցել: Գերմանիայում նարգիլեների բարերի սեփականատերերը սովորաբար ծագումով Ասիայի երկրներից են, ամենից առաջ Թուրքիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]