1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում մահացել Է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթներն ստեղծած Լարի Թեսլերը

ԱՄՆ-ում մահացել Է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթներն ստեղծած Լարի Թեսլերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 74 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի գիտնական Լարի Թեսլերը, որն ստեղծել Է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթները, հաղորդել Է Yahoo ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թեսլերը 1965 թվականին ավարտել Է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի գծով գիտական աստիճան: 1973 թվականին նա միացել Է Xerox PARC գիտահետազոտական կենտրոնին, որտեղ, այդ թվում, մասնակցել Է «կտրել», «պատճենել» «դնել» գործառույթների մշակմանը: Բացի դրանից, այդ ժամանակ, ինչպես նշել Է Gizmodo պորտալը, կենտրոնում մշակվել են, մասնավորապես, օգտատերերի գրաֆիկական ինտերֆեյսը եւ համակարգչային մկնիկը:

1980 թվականին Թեսլերն սկսել Է համագործակցությունն Apple ընկերության հետ, որտեղ մասնակցել Է մի քանի արտադրանքների վրա կատարվող աշխատանքներին, ներառյալ MessagePad գրպանի անձնական համակարգիչը եւ Lisa անձնական համակարգիչը, որը համարվում Է Macintosh-ի նախորդը: 1977 թվականին Apple-ից հեռանալուց հետո մասնագետը համագործակցել Է տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մի քանի կորպորացիաների, ներառյալ Amazon-ի եւ Yahoo!-ի հետ: Թեսլերի մահվան պատճառը չեն հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]