1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամենակարևոր զբոսայգին «մեջ-մեջ են արել». դիտարկել անցումային արդարադատության գործիքների կիրառումը  

Ամենակարևոր զբոսայգին «մեջ-մեջ են արել». դիտարկել անցումային 
արդարադատության գործիքների կիրառումը  

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի առանձնատների կառուցման հարցը հնարավոր է կարգավորվի անցումային արդարադատության գործիքների կիրառմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտին ևս մեկ անգամ անդրադարձավ այդ թեմային: «Պարզվում է՝ նախկինում օրենսդրությունը կազմվել է այնպես, որ քաղաքապետարանը դրանք չօրինականացնելու տարբերակ չունի: Պարոն Բադասյան, Երևանի քաղաքապետարանի հետ խորությամբ ուսումնասիրեք հարցը: Եթե պետք լինի՝ այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառե՛լ և գնալ առա՛ջ, քանի որ դա ուղղակի արհամարհանք է հանրային կարծիքի ու ընդհանրապես ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ: Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ խնդրին խորությամբ ծանոթ չէ և ավելացրեց, որ այստեղ խնդիրը հետևյալն է՝ լեգիտիմ ակնկալիք կա, թե չկա: «Եթե ապօրինի շինարարություն է իրականացվել, այդ անձը հետո չի կարող վկայակոչել լեգիտիմ ակնկալիքը, որ օրինականացման փոփոխությունից հետո ինքը դրանից պետք է ակնկալիքներ ունենա: Այնքանով, որքանով Դուք ներկայացրեցիք, առաջին տպավորությունն այն է, որ լուծում կա: Մենք մանրամասն կուսումնասիրենք»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]