1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վախճանվել Է ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը

Վախճանվել Է ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 90-րդ տարում մահացել Է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության եւ վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Երեկ 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արմեն Բունիաթյանը՝ ԽՍՀՄ-ի գլխավոր անեսթեզիոլոգը, ՌԳԱ-ի ակադեմիկոսը, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը, Անգլիայի անեսթեզիոլոգների թագավորական քոլեջի անդամը, Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ֆակուլտետի անդամը, Գերմանիայի անեսթեզիոլոգների ազգային ընկերության թղթակից-անդամը, ԱՄՆ-ի կրիտիկական վիճակների բուժման ընկերության թղթակից-անդամը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են կենտրոնում, Բունիաթյանն առաջիններից մեկն Էր, որն սկսեց ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել անեսթեզիոլոգիայում: Բացի այդ, Բունիաթյանը 15 գրքի, յոթ գյուտի եւ 600-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ Է, որոնք նվիրված են անեսթեզիոլոգիայի, կրիտիկական վիճակների, ինտենստիվ թերապիայի եւ արյան արհեստական շրջանառության ամենատարբեր խնդիրներին: Մամուլի կենտրոնը ճշտել Է, որ ակադեմիկոսի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 21-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]