Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիլիջանում ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով. նախապատրաստվում են նյութեր  

Դիլիջանում ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով. 
նախապատրաստվում են նյութեր

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով փետրվարի 19-ին ոստիկանության բաժնի ծառայողները Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Աչաջուր գյուղի 39-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-52-04» մակնիշի մեքենան: Վառելափայտը քողարկված է եղել 80 պարկ թեփով: Վարորդը փայտանյութի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել փետրվարի 10-ին իրենց գյուղի հարակից անտառից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից, մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]