1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար հատկացվեց 50 մլն դրամ

Տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար հատկացվեց 50 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մրցույթն անցկացվել է նախորդ տարի: «Մրցույթի հաղթողների համար նախկինում խրախուսման միջոցներ հատկացված չեն եղել: Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին խրախուսել 5-ական մլն դրամով: Սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին հատկապես օլիմպիական տարում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին: Արդեն որոշել ենք, որ ամեն տարի այս գումարն ունենալու ենք բյուջեում և 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու ենք»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով այդ 10 մարզիկներին.

Արթուր Ալեքսանյան - հունահռոմեական ըմբշամարտ

Ռուբեն Ալեքսանյան - ծանրամարտ

Արթուր Ավետիսյան - մարմնամարզություն

Հովհաննես Բաչկով - բռնցքամարտ

Սլավիկ Գասպարյան - հունահռոմեական ըմբշամարտ

Տիգրան Կիրակոսյան - սամբո

Արսեն Հարությունյան - ազատ ոճի ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան - ծանրամարտ

Գոռ Մինասյան - ծանրամարտ

Հակոբ Մկրտչյան - ծանրամարտ:

Պարգեւատրումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]