Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփն Ազգային հետախուզության ղեկավար կնշանակի Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանին

Թրամփն Ազգային հետախուզության ղեկավար կնշանակի Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար: Համապատասխան հայտարարությունը ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 19-ին արել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուրախ եմ հայտնելու, որ Ռիչարդ Գրենելը կդառնա Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար»,- նշել Է Թրամփը: Նա նաեւ շնորհակալություն Է հայտնել ներկայիս պաշտոնակատար Ջոզեֆ Մակգուայրին՝ նշելով որ կցանկանար նրա հետ սերտորեն համագործակցել վարզակազմի այլ պաշտոնատարի կարգավիճակում: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը թափուր Էր մնում այն բանից հետո, երբ 2019 թվականի ամռանը հրաժարական տվեց Դենիել Քոութսը:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենը համակարգում Է երկրի բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]