Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն ամփոփել է 2019 թվականին կատարած աշխատանքները

ՍԱՏՄ-ն ամփոփել է 2019 թվականին կատարած աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Բուսասանիտարիա - Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 լաբորատոր փորձաքննություն: Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը և աշխարհագրությունը հայտնաբերել նպատակով՝ հանրապետության ողջ տարածքում անցկացվել է նաև բուսասանիտարական մոնիթորինգ, լաբորատոր փորձաքննության է ներկայացվել մոտ 5000 նմուշ:

Անասնաբուժություն - Անասնահամաճարակային մշտադիտարկումներ են անցկացվել մոտ 1000 տնտեսավարողների մոտ: Մասնավորապես՝ ձկնաբուծությամբ և ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսություններում:

Կենտրոնական և մարզային մակարդակով քննարկումներ են անցկացվել սպանդանոցային գործունեությամբ զբաղվող անձանց, միս իրացնողների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոր սպանդանոցներ հիմնել ցանկացող անձանց և կազմակերպությունների հետ, ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, քննարկվել են բարձրացված խնդիրները: Տվյալ գործունեությանը ներկայացվող նվազագույն պահանջները տեղեկատվական թերթիկների միջոցով տրամադրվել են շահառուներին։

Սննդամթերքի անվտանգություն - Անցկացվել են պետական վերահսկողության միջոցառումներ՝ ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում՝ դիտարկումներ 618, ստուգումներ 78, մշտադիտարկում՝ 582։

Կազմակերպվել են «Ձյունիկ» սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում գոյացած վտանգավոր սննդամթերքը տարածքից դուրս բերելու, ոչնչացնելու և ախտահանման աշխատանքնեը՝ կանխելով և ամբողջովին վերացնելով բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը:

Միջազգային - Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժական կազմակերպության և ՍԱՏՄ-ի համագործակցության արդյունքում՝ հաստատվել են երկկողմ անասնաբուժական սերտիֆիկատներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ-ի տարածքով Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ արտահանել կենդանի կենդանիներ:

Իրազեկում - Տարվա ընթացքում թե սպառողներին, թե տնտեսվարողներին ուղղված իրազեկման աշխատանքներն ինտենսիվ են եղել՝ իրականացվել են քարոզարշավներ, շրջանառվել են տեղեկատվական-սոցիալական հոլովակներ, պատրաստվել են ֆիլմեր, բուկլետներ, պաստառներ: Նշվել են Սպառողների իրավունքների պաշտպանության և Անասնաբուժության միջազգային օրերը, հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի շաբաթը, այդ շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

2019 թվականին Տեսչական մարմնի ձեռքբերումներից է համակարգում առկա կոռուպցիոն տարրերից ձերբազատման գործընթացը, ներմուծման և արտահանման ոլորտում գործառույթների դյուրացման և ավելորդ վարչարարության նվազեցումը, ինչպես նաև միջազգային հարթակներում Տեսչական մարմնի հեղինակության բարձրացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]