Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ում հայտնել են, թե որքան Է տեւում նոր կորոնավիրուսային վարակի ինկուբացիոն շրջանը

ԱՀԿ-ում հայտնել են, թե որքան Է տեւում նոր կորոնավիրուսային վարակի ինկուբացիոն 
շրջանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում Է հինգ - վեց օր: Այս գնահատիչ տվյալները ներկայացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 19-ի երեկոյան Ժնեւում հրապարակված լրատվական տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

ԱՀԿ-ն վկայակոչում Է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը եւ մաթեմատիկական մոդելավորման արդյունքները: Ընդգծվում է. «Նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմում Է հինգ-վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող Է տեւել «զրոյից մինչեւ 14 օր»: Հունվարի վերջին ԱՀԿ-ն ինկուբացիոն շրջանը գնահատել էր 2-10 օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]