1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադայում գրեթե 70 մարդ Է տուժել ավելի քան 200 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետեւանքով

Կանադայում գրեթե 70 մարդ Է տուժել ավելի քան 200 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ Է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վթարը տեղի Է ունեցել արագընթացիկ խճուղիներից մեկում ձյունահողմի պատճառով վատ տեսանելիության պայմաններում: Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երկու մարդ գտնվում Է օրհասական վիճակում: Վթարի վայրից դուրս Է բերվել 150 մարդ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել, մասնավորապես, ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզատար, ինչպես նաեւ երթուղային եւ դպրոցական ավտոբուսներ, որոնցում մարդիկ են եղել: Նախնական գնահատմամբ՝ շուրջ 50 ավտոմոբիլ ենթակա չԷ վերականգնման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]