Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել փետրվարի 20-ին, ժամը 05:28-ին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեի մոտակայքում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 47/9 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել է՝ 06:35-ին։ Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է (12 քմ): 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]