Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի հայտացուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Եվրոպայի լիգայի՝ «Գենտ»-ի դեմ առաջիկա խաղին: Այդ շարքում կա նաև Մխիթարյանի ազգանունը:

Եվրոպայի լիգայի շրջանակում փետրվարի 20-ին «Ռոմա»-ն Հռոմի օլիմպիական մարզադաշտում կհյուրընկալի «Գենտ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]