Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ուրարտու»-ն ավարտեց հավաքը Կիպրոսում

«Ուրարտու»-ն ավարտեց հավաքը Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ավարտեց Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փետրվարի 6-19-ը երևանյան ակումբը նախապատրաստվեց Այիա Նապա քաղաքում։ Թիմն այս ընթացքում չորս ստուգողական հանդիպում անցկացրեց: Փետրվարի 19-ի երեկոյան «Ուրարտու»-ն Լառնակա-Աթենք-Երևան չվերթով կժամանի հայրենիք։ Մի քանի օր հանգստանալուց հետո «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները սեփական մարզաբազայում կսկսեն նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին։

Հավելենք, որ տարվա առաջին պաշտոնական խաղն «Ուրարտու»-ն կանցկացնի մարտի 2-ին, մրցակիցը Վանաձորի «Լոռի»-ն է։ Խաղը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 17։00-ին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]