Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մշակվել է ոլորտը կարգավորող նոր 
նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի ոլորտում առկա բացերի լրացմանը։

Նախագծի մշակմանն աջակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկի նվազեցման ծրագերի համակարգող Արմեն Չիլինգարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ բավականին լավ համագործակցություն էր ձեւավորվել բոլոր նախարարությունների հետ, որի արդյունքում ունենք մասնակցային ձեւաչափով մշակված օրենք։ Այս օրենքի շրջանակներում ստեղծել են նոր, հայեցի տերմինաբանություն աղետների ռիսկի կառավարման մասով։ Չիլինգարյանի խոսքով, շատ հաճախ «աղետ» բառը մարդիկ ճիշտ մեկնաբանությամբ չեն օգտագործում են․ օրինակ՝ երկրաշարժը աղետ չէ, այլ ընդամենը բնական երեւույթ։ Իսկ երկրաշարժն աղետ ենք դարձնում մենք վատ շենքեր կառուցելով, երբ մեր սխալ գործունեությունների հետեւանքով ստեղծում ենք աղետներ։ «Օրենքը փորձում է կարգավորել նաեւ այդ ոլորտը, այսինքն՝ բիզնես միջավայրը եւ զարգացման գործընթացներն ինքնին չպետք է մեծացնեն ռիսկերը, բայց պետությունն ու համայնքը պետք է պատասխանատվություն կրեն զարգացման եւ բիզնես հատվածի համար՝ ցույց տալով եւ բացատրելով, թե որտեղ ինչպիսի ռիսկեր կան եւ որտեղ պետք է ձեւավորել անվտանգ բիզնես միջավայր։ Այս տեսանկյունից համագործակցությունը կարող է բերել դիմակայուն պետության զարգացման»,- պարզաբանեց ծրագրի համակարգողը։

Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գեւորգյանը նույնպես կարեւորեց ոլորտում առաջին համալիր կարգավորումներ ունենալու փորձը, ինչն առավել կենսական է դառնում զարգացող պետության համար։ «Մենք չենք կարող պատկերացնել աշխարհում որեւէ զարգացած երկիր, որն այս ոլորտում չունի կարգավորումներ։ Այս տրամաբանությամբ շարժվելով պետք է հասկանանք, որ Հայաստանի համար նույնպես հույժ կարեւոր նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա համակարգված ձեւով ապակենտրոնացնել ճգնաժամային իրավիճակներում մեր գործողությունները, երբ յուրաքանչյուր մարդ՝ որպես համայնքի առանձին միավոր կիմանա իր անելիքները նմանատիպ իրավիճակների ժամանակ»,- ասաց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]