Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ծննդյան հրաշալի խորհուրդը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ծննդյան հրաշալի խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի Հանրապետության Քաշաթաղի երիտասարդ շրջանի կազմավորման սկզբից շրջկենտրոն Բերձորում սկսեց գործել շրջանային բուժմիավորումը՝ Արցախյան գոյամարտի նվիրյալ, ռազմաճակատային բժիշկ ու հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանի ղեկավարությամբ: Հիվանդանոցը տեղակայվեց հարմարեցված, ոչ հարմարավետ շենքում, բացակայում էին բուժսարքավորումները: 2011 թ. սկսվեց հիվանդանոցի նոր շենքի կառուցումը, որն ավարտվեց անցած տարվա վերջին: Նախկին շենքային պայմանների, բուժսարքավորումների պակասի, նաեւ մասնագետ-բժշկի բացակայության պատճառով վերջին տարիներին Բերձորում գործող հիվանդանոցում ծնունդ չէին ընդունում: Այժմ այլ է պատկերը՝ նոր շենքի հանձնումից մինչ օրս այստեղ արդեն 7 նորածնի ճիչ է լսվել: Փետրվարի 18-ին առանձնակի օր էր բուժմիավորման համար: Նորաշեն հիվանդանոցի վիրահատարանում, որը կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ունի համապատասխան պայմաններ, կայացավ առաջին վիրահատությունը՝ կեսարյան հատում: Վիրահատությունից հետո զրուցեցի բժիշկների հետ: Քաշաթաղի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրենը ոգեւորված էր, ուրախ, վերջապես հնարավոր է աշխատել բարեկարգ բուժսարքավորումներով ապահով պայմաններում: Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջապահության կենտրոնի գործադիր տնօրեն Վ. Օսիպովը, խոսելով վիրահատության մասին, ասաց՝ այն անցավ գերազանց, բարձր գնահատեց գինեկոլոգ Ա. Մաշուրյանի դերը, ով աշխատեց արհեստավարժորեն: Ոգեւորված էին նաեւ բուժքույրերը, ովքեր մեծ պատասխանատվությամբ աշխատեցին: Հուսանք՝ կհամալրվի բժշկական անձնակազմը, եւ քաշաթաղցին առողջական խնդիրների դեպքում կայցելի Բերձորի հիվանդանոց, որը Ստեփանակերտ տանող մայրուղու վրա է եւ հաճախ իր ծառայություններն է մատուցում նաեւ ճանապարհորդներին»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]