1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Այսօր՝ փետրվարի 20-ին

Այսօր՝ փետրվարի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին՝ փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկելով Երևան և Բաքու:

*           1907 թ. այս օրը ծնվել է Հովհաննես Մամիկոնյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

*           1980 թ. այս օրը ծնվել է Արթուր Աբրահամը՝ հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է գալիս Գերմանիայում:

*           1988 թ. այս օրը տեղի ունեցավ Արցախյան առաջին ցույցը Երևանում:

*           1936 թ. այս օրը մահացել է Ալեքսանդր Թամանյանը՝  հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914 թ.), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարտապետ (1926 թ.), հայ նոր ճարտարապետության հիմնադիրը։ Թամանյանի անունով կոչվել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը:

 

                   Գիտե՞ք, որ...

 

            *           Մարդկային ուղեղը վայրկյանում ընդունում է 11 միլիոն բիթ ինֆորմացիա, սակայն գիտակցում է ընդամենը 40 բիթը:

*           Մարդկային ուղեղը չի կարողանում տարբերել իրական փաստը և երևակայությունները. հերիք է որևէ միտք ծագի մեր գլխում, երբ ուղեղն անմիջապես ընդունում է այն և սկսում է մշակել: Ահա հենց այս պատճառով էլ այն մարդիկ, որոնք աշխարհին նայում են «վարդագույն ակնոցներով», ավելի հաճախ են իրենց երջանիկ զգում, քան ռեալիստները:

*           Ուղեղն ավելի ակտիվ է աշխատում գիշերը, քան ողջ օրվա ընթացքում:

*           Գինին համարվում է ամենահին ալկոհոլային խմիչքը, որ երբևէ գոյություն է ունեցել: Փաստեր կան, որոնք ապացուցում են, որ գինու հայրենիքը Հայաստանն է:

*           Ֆրանսիայում օրենքով թույլատրվում է նստել ղեկին, եթե վարորդի խմած գինին չի գերազանցում 2 բաժակը:

*           Ասում են, որ գինին դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Օրական 150 գ գինին կարող է բարձրացնել դիմադրողականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]