Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փետրվարի 20-ը Արցախի վերածննդի օրն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փետրվարի 20-ը Արցախի վերածննդի օրն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1988-ի ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարը, որի արմատներն անչափ խորն են, վկայում է իր ազատության եւ անկախության համար ընդվզող արցախահայության անկոտրում կամքի ու արժանապատվության մասին: Բռնակցվելով Ադրբեջանին, ժողովուրդը երբեք չի հաշտվել օտարի լծի տակ համակերպվելու մտքին եւ 70 տարիների ընթացքում բազմիցս է իր ցասումն ու բողոքն արտահայտել գաղութացման դեմ` ցույցերով եւ հանրահավաքներով, Մոսկվա հղած նամակներով, զանգվածային ստորագրահավաքներով: Ցավոք, ցանկացած պայքար, դժգոհություն ճնշվում էր Խորհրդային Միության եւ Բաքվի իշխանությունների կողմից, եւ դրանց հեղինակները (նախաձեռնողները) հետապնդվում, աքսորվում եւ բանտ էին քշվում, դաժան հալածանքների ենթարկվում: Շատերին ազգայնամոլի պիտակ էր կպցվում եւ ընդհուպ պարտադրվում էր լքել մարզի սահմանները: Նրանց շարքերում, բնականաբար, մեծ թիվ էին կազմում մտավորականության ներկայացուցիչները, մասնավորապես` գրողները, ովքեր փաստացի ուղղորդում, ղեկավարում էին համաժողովրդական շարժումը: Այդպես եղավ նաեւ 1988-ին, երբ ոգեւորված Մ. Գորբաչովի հռչակած վերակառուցման կուրսով, արցախահայությունը հրապարակայնորեն արտահայտվեց Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Մայր Հայաստանին միավորվելու իր օրինավոր պահանջի մասին:

Այս համատեքստում, վերարժեւորման տեսանկյունից, անգնահատելի է համազգային հնչեղություն ստացած «13-ի նամակի» պատմական նշանակությունը, որը «նոր լույս սփռեց» Արցախյան շարժման, հայ  ժողովրդի ազատագրական պայքարի վերածննդի, մեր վաղեմի իղձերի եւ երազանքների իրականացման ճանապարհին: Փաստաթուղթ, որը մեզ պարտավորեցնում է խոնարհվել հայրենասիրական այդ խիզախ գաղափարի համահեղինակների վաստակի առաջ, եւ վերաիմաստավորելով նրանց վեհ առաքելությունը, փորձել յուրովի ընկալել այդ բացառիկ փաստաթղթի կարեւորությունը, որը վճռորոշ նշանակություն ունեցավ անհավասար պայքարում մեր ժողովրդի ուժերն համախմբելու, միաբանվելու գործում: Եվ սխալված չենք լինի ասելու, որ «13-ի» հայտնի նամակը նախադեպ դարձավ 1988-ի համաժողովրդական հուժկու ալիքի, զանգվածային ստորագրահավաքի եւ հանրահավաքների կազմակերպման, վերջապես, ԼՂՀ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրման, փետրվարի 20-ին ժողպատգամավորների ընդունած պատմական որոշման համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]