Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արթուր Դավթյանն ԱՀ գործընկերոջ հետ վարել է Արցախի ընտրություններին նվիրված խորհրդակցությունը

Արթուր Դավթյանն ԱՀ գործընկերոջ հետ վարել է Արցախի ընտրություններին նվիրված 
խորհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 19-ին հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել են ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացմանն առնչվող հարցերը:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ դրսևորման և քվեի հստակ հետևանքների ապահովման երաշխիքներ պետք է ունենա: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես ԱՀ դատախազության դերակատարությունն ու պատասխանատվությունը: «Այս իմաստով, վստահ եմ, հանդուրժողականություն չի դրսևորվելու անգամ ամենափոքր հանցավոր իրավախախտման նկատմամբ»,-ասել է Արթուր Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս տարածքներում աշխատող դատախազներին օպերատիվ և գործնական աջակցության ցուցաբերման, հնարավոր հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով շահագրգիռ այլ օղակների՝ ԱՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող և այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության մեխանզիմները, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ փորձի փոխանակման համատեքստում ԱՀ դատախազների և քննչական կոմիտեի քննիչների համար համապատասխան դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]