Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում

Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 27-29-ը Երևանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառմանը կմասնակցեն պարարվեստի 500-600 ներկայացուցիչներ 8 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լեհաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Իտալիա, Հայաստանից ու Արցախից, Առաջնությունը կդատեն 11 միջազգային կարգի մրցավարներ արտերկրից: 
Միջոցառման շրջանակում վարպետության դասընթացներ կվարեն պարահանդեսային պարերի աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոններ, լատինամերիկյան շոու կարգում պրոֆեսիոնալ պարողներ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան՝  Ռուսաստանից, Յակուբ Ռիբիցկին և Վիկտորիա Ռիբիցկան՝ Լեհաստանից: 
Արսեն Աղամալյան և Օքսանա Վասիլևա զույգը վարպետության դասեր է վարում ամբողջ աշխարհում, ինչպես նաև աշխատում է այնպիսի լեգենդար բալետային խմբերի հետ, ինչպիսիք են Մորիս Բեժարի ստուդիան՝ Լոզանում (Շվեյցարիա) և Բորիս Էյֆմանը: Նրանք ներկայացումներ են բեմադրում հեռուստաեթերների համար և ամենահայտնի նախագծերը, որոնց վրա աշխատել է զույգը ՝ «ТНТ-Танцы»-ն և «Танцы со звездами»-ն են:  
Առաջնության կազմակերպիչները անակնկալ են մատուցելու հայ հանդիսատեսին. առաջին անգամ ցուցադրական շոու ծրագրով կներկայանա Արսեն Աղամալյան և Օքսանա Վասիլևա զույգը:  
Յակուբ Ռիբիցկին և Վիկտորիա Ռիբիցկան պրոֆեսիոնալ պարողներ և մարզիչներ են, միջազգային կարգի մրցավարներ: 
Երևան քաղաքի միջազգային բաց առաջնության ընթացքում մասնակիցները կներկայացնեն տարբեր ոճի պարաձևեր: Մրցանակային տեղեր զբաղեցնողները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Իսկ մեծահասակ կարգում եզրափակիչ դուրս եկած զույգերին մրցանակներ են սահմանված Ամերիկահայ բարերար Էլվիս Մադասյանի ֆոնդի կողմից։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]