Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները 40 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները 40 գրամից ավելի մարիխուանա են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 50-ամյա մի բնակիչ տանը կից շինությունում ապօրինի թմրամիջոց է պահում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, hարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, փետրվարի 18-ին խուզարկել են տղամարդու տանը կից շինությունը՝ հայտնաբերելով տարաների մեջ թաքցված մարիխուանային նմանվող զանգվածնենր՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվել է նաև կանեփի սերմ՝ 4 գրամից ավելի քաշով։ «Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]