Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը հաստատում Է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է եղել»,- գրել Է Ռաբիին Twitter-ում:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում Էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել Է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք Է տվել»,- ասել Էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]