Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաշինգտոնում կայանալիք մշակութային միջոցառման ժամանակ առանձին բաժին նվիրվելու է հայկական կինոյին

Վաշինգտոնում կայանալիք մշակութային միջոցառման ժամանակ առանձին բաժին 
նվիրվելու է հայկական կինոյին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում կայանալիք բազմաշերտ մշակութային միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարի 28-ից մարտի 14-ը, առանձին բաժին է նվիրվելու հայկական կինոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Մեզ համար սա շատ կարևոր քայլ է, քանի որ ամերիկյան հանդիսատեսի դատին է ներկայացվելու հայկական կինոժառանգությունը: Միջոցառմանը ցուցադրվելու են Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։ Մշակութային այս միջոցառմանը մեր մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու համար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը շատ մեծ աշխատանք է տարել»,- նշեց Միրզախանյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]