1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը

Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար 
ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի միջազգային օդանավակայանը փետրվարի 19-ին վերսկսել Է իր աշխատանքն ութամյա ընդմիջումից հետո եւ առաջին չվերթն ընդունել Դամասկոսից:

Հալեպի եւ Դամասկոսի միջեւ տարածությունը կազմում Է մոտավորապես 370 կիլոմետր, նախքան սիրիական ճգնաժամը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում Էին մոտավորապես 50 րոպեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին չվերթով Հալեպ Է ժամանել 120 ուղեւոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդը եւ զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին:
Սիրիայի տրանսպորտի նախարարության հաղորդման համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Դամասկոս եւ Եգիպոսի մայրաքաղաք Կահիրե:
Օդանավակայանը բացվել Է սիրիական բանակի գործողությունների շնորհիվ. փետրվարի 16-ին այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն Է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին եւ խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչեւ Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]