Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր Սեդա Վերմիշեվան

Վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր Սեդա Վերմիշեվան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ Սեդա Վերմիշեվան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:

Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում։

ՀԳՄ ռուսագիրների բաժանմունքի համանախագահն էր, միաժամանակ Մոսկվայի ԳՄ, Ռուսահայերի միության վարչության և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահության անդամ։

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական, հրապարագրական, բանաստեղծական հայերեն և ռուսերեն գրքերի ու ժողովածուների։

Ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեու-թյան համար արժանացել է «Մովսես Խորենացի», «Ներսես Շնորհալի», «Մ. Լերմոնտով» և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության, Ռուսահայերի միության և այլ կազմակերպությունների մի շարք այլ բարձր պարգևների։

Ազգային-հասարակական, գրական-գիտական վաստակավոր գործչի՝ Սեդա Վերմիշեվայի հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ։

Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 17.00-20.00 Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում, վերջին հրաժեշտը՝ Հայաստանի Գրողների Միությունից փետրվարի 22-ին, ժամը  12.00 - 14.00: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]