Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայկական գինիների մրցարշավը ProdExpo-2020-ին

Հայկական գինիների մրցարշավը ProdExpo-2020-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 14-ին ավարտվեց «ProdExpo-2020» սննդարդյունաբերության 27-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էր շուրջ 2600 արտադրող 70 երկրից: Միջազգային այս խոշորագույն ցուցահանդեսը գործընկերներ ձեռք բերելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, նոր շուկաներ գրավելու և արտադրանքը սպառողին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է:

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվող խմիչքների միջազգային համտեսման մրցույթի ընթացքում ներկայացուցչական ժյուրին՝ գինեգործներ, էքսպերտներ, սպառողների միությունների ներկայացուցիչներ և քննադատներ, ընդունված միջազգային չափանիշների համապատասխան գնահատել են մրցույթի մասնակից շուրջ 800 ապրանքատեսակ:

Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա այս ցուցահանդեսի շրջանակում արդեն 8-րդ տարին է, ինչ հայկական գինիները իրենց գերազանց համային որակով գրավում են այցելուների ուշադրությունը և սրտերը՝ ստիպելով մշտապես ընտրել հայկական գինիները։ «Armenia Wine» ընկերությունը այս տարի նույնպես հյուրընկալվեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նրբահամ և անզուգական գինիների տեսականին, որն արժանացավ թե՛ սպառողների, թե՛ միջազգային խոշոր գործընկերների  բարձր գնահատականին։

«Յուրաքանչյուր անգամ, ներկայացնելով մեր գինիները միջազգային ցուցահանդեսներին, մենք նաև ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության հազարամյա պատմության լավագույն ավանդույթները՝ արժանանալով ամենաբարձր գնահատականի։ Այս անգամ ևս մեր ընկերության աշխատակիցները վերադարձան Հայաստան մեկ ոսկե և երկու արծաթե մրցանակներով։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ ևս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու մշակույթը»,-ամփոփեց ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Քրիստինե Վարդանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]